211652_close_icon
views-count1645 դիտում article-date 09:15 18-12-2018

ԱԺ-ում 2 հանձնաժողով կստեղծվի, 1-ը կզբաղվի ապօրինի հարստացման, մյուսը՝ «Մարտի 1-ի» ուսումնասիրությամբ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնա­ժողովներ, որոնցից մեկը զբաղ­վելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքե­րով: Հանձնաժողովի ուսում­նասիրության տիրույթում է լի­նելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստա­նին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառող­ներին վաճառելու ու առաջա­ցած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնա­վարման շրջանում: Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տա­րածքներում բիզնեսներ կառու­ցելու օրինականության հարցը: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կա­րող է ավելի արդյունավետ աշ­խատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնա­ժողովը ղեկավարելու է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամե­նալավն է տեղեկացված օլի­գարխների և նրանց թիկնազո­րի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր