3109 դիտում
20:07 28-09-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե:
Այցի հիմնական նպատակը կառավարչական և կազմակերպչական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկելն էր։
Տարիներ շարունակ Քաղավիացիայի կոմիտեն իրավական կարգավիճակով կառավարությանն առընթեր մարմին է եղել։ Այժմ այն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ է, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգելու նախարարության և քաղավիացիայի կոմիտեի միջև ամենօրյա աշխատանքային գործակցությունը։
Համատեղ աշխատանքի կազմակերպման համար, նախարարի խոսքով, տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ, պետք է ճշգրտել կառույցների աշխատանքային մոտեցումները և ընդհանրացնել աշխատաոճը։
Քննարկվել են տեղեկատվության փոխանակման, պատասխանատվությունների վերաբաշխման և աշխատանքային այլ ընթացակարգերին վերաբերող հարցեր։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության առաջիկա ծրագրերին, ավիացիայի զարգացման կարճաժամկետ ռազմավարությանը։
Վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը ներկայացրել է վերջին ամիսներին ուղևորահոսքի ավելացման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Բանակցություններ են ընթանում նոր ավիաընկերությունների հետ` հայաստանյան շուկա մուտք գործելու հնարավորությունների շուրջ։
Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնեց, որ Չինաստանում մասնակցել է «Աշխարհի ուղիներ 2018» միջոցառմանը, որտեղ ստորագրվել է «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։ Տաթևիկ Ռևազյանի խոսքով` Չինաստանի հետ բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև չվերթերն ակտիվացնելու ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին Աշոտ Հակոբյանը շրջայց է կատարել «Հայաէրոնավիգացիա» և «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերություններում, առավել մանրամասն ծանոթացել հնարավորություններին ու աշխատանքային պայմաններին։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
772 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
4982 դիտում
17:28 18-05-2018
Տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1195 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
919 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան