Վրաստանում տեղի ունեցավ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանում ընթանում է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի պաշտոնը:
Արարողությունը տեղի է ունենում 1-ին դարում հիմնված Թելավի քաղաքում, որը գտնվում է Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա: Երդմնակալությունն անցնում է «Բաթոնիս ցիխե» թագավորական համալիրում, որը վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրն էր: