211652_close_icon
views-count2191 դիտում article-date 21:26 01-12-2018

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Նմանատիպ նյութեր