2106 դիտում
13:13 15-12-2018
Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն չի շտապում այնտեղ տեղափոխել դեսպանատունը
Ավստրալիան Արևմտյան Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, սակայն դեսպանատունը կշարունակի գործել Թել Ավիվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: Նա տեղեկացրել է, որ դեսպանատունը Թել Ավիվում կմնա այնքան, քանի դեռ տարածաշրջանում չի հաստատվում ամուր խաղաղություն:
«Մենք հույս ունենք մեր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ այն ժամանակ, երբ գործնականում քաղաքի վերջնական կարգավիճակը հստակ կլինի»,-ասել է Սքոթ Մորիսոնը:
Մի շարք երկրներ քննադատել են Ավստրալիայի որոշումը՝ նշելով, որ դա կարող է հանգեցնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման:
Ներկայում Երուսաղեմում գործում են ԱՄՆ-ի և Գվատեմալայի դեսպանատները: Պարագվայը նույնպես դեսպանատունը տեղափոխել էր Երուսաղեմ, սակայն շուտով այն վերադարձրեց Թել Ավիվ: Նոյեմբերին Երուսաղեմում բացվեց Չեխական տուն, չնայած Չեխիան դեռ չի պատրաստվում իր դեսպանատունը տեղափոխել այնտեղ:
Նմանատիպ նյութեր
4919 դիտում
09:15 22-12-2017
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
9435 դիտում
10:34 02-12-2017
Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. «Ամերիկայի ձայն»
6937 դիտում
22:46 06-12-2017
ԱՄՆ-ի նախագահը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1102 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
937 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1222 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild