1651 դիտում
21:40 13-12-2018
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպվել է հուշ-երեկո՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին
30 ակնթարթ, ու արդեն 30-ամյա ծանր հիշողություն: Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում կազմակերպված հուշ-երեկոն նվիրված էր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, Գյումրիի, Վանաձորի և Սպիտակի քաղաքապետարանների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:
Գեղասահքի մարզադպրոցի սաներն իրենց ելույթներով ներկայացրեցին վայրկյանների ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերը փոխած ավերիչ երկրաշարժը: Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների ներքո երկրաշարժ չտեսած սերունդն ապրեց ու զգաց աղետը:
Միջոցառման կազմակերպիչների խոսքով` սառցե բեմադրության նպատակն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումն ու կյանքի շարունակականության ուղերձ հղելն էր:
Նմանատիպ նյութեր
10623 դիտում
14:15 12-12-2017
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում նոր սառցե ներկայացում է տեղի ունեցել
7469 դիտում
12:35 27-12-2017
Նոր սառցե ներկայացում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2541 դիտում
15:55 25-11-2015
Երևանի ավագանին հավանություն տվեց Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի բացման նախագծին
Այս բաժնից
1483 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ