Նոր սառցե ներկայացում՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի հերթական անակնկալը նվիրված էր գեղասահքի սիրահարներին:
Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի պատանի սաները հանդիսատեսի դատին են ներկայացրել «Սահելով դեպի Ամանոր» համերգ-ներկայացումը: Հանդիսատեսները նշել են, որ մեծ բավականություն են ստացել գեղեցիկ բեմադրությունից և մասնակիցների անթերի կատարումներից: