Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայում իրականացնելու համար 1 մլն 303.6 հազար դրամ կհատկացվի
Կառավարությունը 1 մլն 303.6 հազար դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայի Հանրապետությունում իրականացնելու նպատակով:
Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից: