1695 դիտում
14:46 13-12-2018
Ադրբեջանից բռնագաղթածները կսեփականաշնորհեն զբաղեցրած բնակելի տարածքները
1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց հնարավորություն կտրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը:
Ըստ հիմնավորման, պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 5, ՀՀ Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոցի 1, Երևան քաղաքի Շենգավիթի Շիրակի 2ա շենքի 7 և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:
Նմանատիպ նյութեր
1638 դիտում
15:38 10-03-2016
Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
6679 դիտում
19:02 07-09-2017
Կառավարությունը հանրակացարաններում բնակվող 46 ընտանիքի նվիրել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Այս բաժնից
1885 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան