6682 դիտում
19:02 07-09-2017
Կառավարությունը հանրակացարաններում բնակվող 46 ընտանիքի նվիրել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող տեղաբնակ բնակիչների և նրանց ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն այսօր ընդունել է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշում:
Կառավարությունը որոշել է Երևան քաղաքի և Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերի հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Այս որոշմամբ կլուծվի ընդհանուր առմամբ 46 ընտանիքի բնակարանային հարցը:
Կառավարությունը որոշել է նաև Պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված «Սիսիանի գոտիական փորձարարական կայան» դուստր ձեռնարկության լուծարումից հետո մնացած շարժական գույքը՝ խողովակները և փականները, հետ վերցնել և անհատույց սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքին` հողերի ոռոգման նպատակով օգտագործելու համար: Նախատեսում է Սիսիանի մոտ 62 հա համայնքային հողերը դարձնել մշակովի:
Նմանատիպ նյութեր
6526 դիտում
16:26 25-10-2018
Կառավարությունը բնակելի տարածքներ նվիրաբերեց Նոր Նորքի հանրակացարաններում բնակվող քաղաքացիներին
1638 դիտում
15:38 10-03-2016
Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները
Այս բաժնից
601 դիտում
20:57 08-01-2025
Թուրքիայում կգործի կիբերանվտանգության վարչություն
577 դիտում
20:33 08-01-2025
Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ
1384 դիտում
20:20 08-01-2025
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվողները կարող են փաթեթը կցել բանկային քարտին