1735 դիտում
13:41 12-12-2018
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողություն
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը և ծառայության ղեկավար անձնակազմը:
Քրեակատարողական նորանշանակ ծառայողներն անհատական կարգով մոտեցան ՀՀ պետական դրոշին, ընդունված կարգով ընթերցեցին երդման տեքստը` երդվելով հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունները:
Քրեակատարողական ծառայության աշխատակիցներից մեկն էլ իր բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ, նրան շնորհվեց արդարադատության լեյտենանտի կոչում:
Արտյոմ Մխոյանը շնորհավորեց նորանշանակ ծառայողներին, մաղթեց նրանց բարի և անկոտրում ծառայություն՝ մասնավորապես նշելով. «Այսօրվանից հրաժեշտ տվեցիք քաղաքացիական կյանքին, այսուհետ ձեր առաքելությունը, նպատակը երկրին բարեխիղճ ծառայելն է լինելու: Ծառայե՛ք պատվով և անփորձանք, հպարտությամբ կրե՛ք սպայի ուսադիրները»:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3034 դիտում
14:13 09-10-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել շարային ստուգատես և երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1725 դիտում
17:55 08-02-2016
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Այս բաժնից
652 դիտում
21:14 27-04-2024
Ամուր կամքով և արդար պայքարով կարելի է հասնել հաղթանակի. Գագիկ Ծառուկյան