Մանվել Գրիգորյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան. Այստեղ է նաեւ նրա կինը. News.am
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Դատարանից [url=https://news.am/arm/news/485715.html?fbclid=IwAR3Zrccn1naxXMesMKNa0rKsObOrF3ZV-cGBsGQ-EP_tIGvE6272XKg8HXQ]NEWS.am[/url]-ի լրագրողը հայտնում է, որ նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, եւ նրա համար շտապօգնություն է հրավիրվել: Այս պահին դատական նիստն ընդմիջվել է:
Նշենք, որ նիստը դռնփակ է: Դատարանում է նաեւ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/485715.html?fbclid=IwAR3Zrccn1naxXMesMKNa0rKsObOrF3ZV-cGBsGQ-EP_tIGvE6272XKg8HXQ]կայքում[/url]։