Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» խաղացողներն անընդհատ սադրանքների էին դիմում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Արսենալի» խաղացողներին մեղադրել է սիմուլյացիների և սադրանքների մեջ՝ ԱՊԼ-ի 15-րդ տուրի [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/06/1112027/]հանդիպման[/url] (2:2) վերջում:
««Արսենալի» խաղացողները ցանկանում էին ոչ-ոքին պահել:
Նրանք վայր են ընկնում, սիմուլյացիայի դիմում, սադրանքների դիմում, խաղը կանգնեցնում ու սպասում, թե երբ այն կավարտվի:
Բնավորությունը «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ տեղում էր, սակայն մեզ չէր հերիքում այլ հատկանիշներ:
Համաձայն չեմ նրանց հետ, որոնք մեր թիմը համեմատում են Ռոյ Քինի, Ռուդ վան Նիստելրոյի, Նեմանյա Վիդիչի ժամանակների «ՄՅՈւ»-ի հետ: Ժամանակ տվեք մեզ: Ես գոհ եմ թիմի բնավորությունից, սակայն մեր մարզավիճակը լավ չէ և մենք անկայուն ենք», ասել է Մոուրինյոն: