211652_close_icon
views-count12492 դիտում article-date 13:58 30-04-2018

Ժոզե Մոուրինյո. «Արսենալի» հետ ոչ-ոքին ավելի արդարացի կլիներ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/29/1094897/]հանդիպման[/url] (2:1) արդյունքը: «Կարծում եմ, որ եթե հանդիպումն ավարտվեր ոչ-ոքի, դա ավելի արդարացի կլիներ: «Արսենալը» լավ խաղաց, նրանք հաջող էին պաշտպանվում, սակայն մենք թիմ էինք, որը փորձում էր հաղթել՝ ստեղծելով գոլային պահեր: Դա նորմալ է: Մեր բախտը մի փոքր բերեց հաղթելիս, սակայն վերջին 20 րոպեն մենք ավելի ուժեղ էինք: Մենք վաստակեցինք երեք միավոր և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեցինք: Սակայն մեզ պետք է վաստակել ևս 4 միավոր, որպեսզի դառնանք երկրորդը», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր