1634 դիտում
15:50 06-12-2018
Էդմոն Մարուքյանը վստահեցնում է , որ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան»-ի երկրորդ քաղաքական ուժ դառնալը քաղաքացիների պահանջն է
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գտնում է, որ իրենց քաղաքական թիմը պետք լինի երկրորդ քաղաքական ուժը, և դա քաղաքացիների պահանջն է:
«[url=https://armenpress.am/arm/news/957132.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիները մի գործողություն ունեն կատարելու` դեկտեմբերի 9-ին գնալ ընտրական տեղամասեր և այդ իրողությունը արձանագրել իրենց քվեարկությամբ: Նրա խոսքով` ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եղել են առաջարկներ դաշինքով հանդես գալու, սակայն իրենց քաղաքական թիմը որոշել է իր գույնը բերել խորհրդարան` իրենց մոտեցումներով և սկզբունքներով:
«Կարծում եմ` ինչ-որ դաշինքներ ստեղծելու կարիք չկա, քանի որ ռեժիմը քանդված է, և նոր քաղաքական համակարգում հին մոտեցումները տեղ չունեն: «Լուսավոր Հայաստան»-ը պետք է լինի հեղափոխական ուժից հետո երկրորդ քաղաքական ուժը»,-ասաց Մարուքյանը:
Խոսելով Առաջին ալիքով 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի մասին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը բանավեճը բավականին հետաքրքիր համարեց:
«Սա աննախադեպ բանավեճ էր, ամեն դեպքում չի կարելի սա թերագնահատել: Թերություններ կային, սակայն պետք է արձանագրել, որ սա ձեռքբերում էր: Ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանում պետք է դրույթ ունենալ, որ բանավեճը լինի պարտադիր: Այո, քաղաքական ուժերը պետք է գան ու պատասխան տան, թե ինչ են արել»,- եզրափակեց Մարուքյանը:
Նմանատիպ նյութեր
3477 դիտում
15:17 08-11-2018
ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը
2240 դիտում
17:25 10-01-2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Էդմոն Մարուքյանը
3538 դիտում
19:26 14-11-2018
«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը, եռյակում են նաև Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը
Այս բաժնից
757 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am
559 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
730 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին