2233 դիտում
14:27 18-09-2016
Արձանագրվել են ՀՀ ՔՕ նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ. ՄԻՊ
Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով:
Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել են լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր:
Մանրամասն ուսումնասիրվում են զանգածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարումները: Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ:
Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու և ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով:
Պաշտպանի աշխատակազմի կողմից ողջ օրվա ընթացքում շարունակվելու են մշտադիտարկման և ուսումնասիրության աշխատանքները:
[b]
Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյան [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
11:22 23-01-2025
Պատերազմում կային նաև գեղեցիկ դրվագներ. պատմում է արցախյան պատերազմի մասնակից Արմեն Գրիգորյանը. Iravaban.net