38261 դիտում
22:11 04-12-2018
Երևանում սովորող Ռուսաստանի Դաշնության 21-ամյա ուսանողուհին դիմել է ոստիկանություն, որ 29–ամյա երիտասարդը իրենից պահանջում է գումար, հակառակ դեպքում՝ սպառնացել է հրապարակել իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 21-ամյա Լուսինե Հ.-ն և հայտնել, որ Սյունիքի մարզի քաղաքներից մեկի բնակիչ, 29-ամյա Նաիրի Գ.-ն այս տարվա հունիսին իրեն հարկադրել է իր հետ ունենալ սեռական հարաբերություն: Միաժամանակ խաբեությամբ իրենից վերցրել է իր ոսկեղենը և այն գրավադրել բանկերից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լուսինե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Նաիրի Գ.-ն ներկայումս ոսկեղենը վերադարձնելու համար իրենից պահանջում է 300 հազար դրամ,սպառնալով, չտալու դեպքում համացանցի միջոցով կհրապարակի իրենց մասնակցությամբ գաղտնի նկարահանած սեռական հարաբերության տեսանյութը:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Նաիրի Գ.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները բազմակողմանի բացահայտելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լուսինե Հ.-ն սովորում է Երևանում գործող պետական բարձրագույն բուհերից մեկում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12745 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ