2410 դիտում
16:09 01-12-2018
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հետ քննարկվել են ընթացիկ և առաջիկայում նախատեսվող ծրագրերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ներկայացուցիչներին` գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և 2019 թվականին նախատեսվող ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, Բնապահպանության նախարարության, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ:
Հանդիպման ընթացքում Գեղամ Գևորգյանն ընդգծել է ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև շեշտել ծրագրերի ուղղությունների ճիշտ թիրախավորումը, որոնք պետք է բխեն կառավարության առաջնահերթույթւններից և համահունչ լինեն ոլորտի զարգացման ռազմավարությանը:
Միաժամանակ Գեղամ Գևորգյանը հույս է հայտնել, որ 2019 թվականի ընթացքում գյուղոլորտում նախատեսվող համատեղ նախաձեռնությունները արդյունավետ կմեկնարկեն և կունենան բարեհաջող ընթացք: Այս համատեքստում նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳէՀ/GEF)` «Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագիրը, որն իրականացվելու է ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից: Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել փոքր տնտեսություն վարող ֆերմերների եկամուտը` հողերի կայուն կառավարման համակարգերում և տեխնոլոգիաներում կատարվող ներդրումների միջոցով։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության նոր հեռանկարների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
4637 դիտում
18:11 11-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
1905 դիտում
12:55 24-10-2018
Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
919 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում