1781 դիտում
16:35 30-11-2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտահոգված է գյուղացու խնդիրներով
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 30-ին քարոզարշավն իրականացնում էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը, խոսելով թալինցիների և հարակից համայնքներից եկած բնակիչների հետ՝ անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:
«Գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք տարբեր խնդիրներ, օրինակ՝ մինչ այսօր չենք կարողանում ամբողջ Հայաստանում այնպես անել, որպեսզի կարկուտը չփչացնի գյուղացու բերքը: Մենք միշտ եղել ենք տարբեր մարզերի տարբեր համայնքներում և իմացել ենք, թե ինչպիսի խնդիրներ են առկա, օրինակ՝ Թալինում կա ոռոգման ջրի խնդիր»,- նշեց Մարուքյանը:
Նա խոսեց նաև գյուղացու արտադրանքից՝ մսից, կաթնամթերքից, որոնք գյուղացուց չեն գնում, այլ շատ էժան գնով ներմուծում են (օրինակ` միսը) Հնդկաստանից, վերջերս էլ՝ Բելառուսից:
ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:
Նմանատիպ նյութեր
1408 դիտում
13:04 03-11-2019
«Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը․ Տեղաշարժման խնդիրներով կենսաթոշակառուն ՀՀ-ում գտնվելը հաստատի հեռահար եղանակով
1947 դիտում
09:37 03-02-2022
Հայաստանում առաջին հերթին մտահոգված են տարածքային և սահմանային խնդիրներով. IRI հարցում․ «Ամերիկայի ձայն»
937 դիտում
11:24 03-03-2023
Արցախի պետնախարարը մտահոգված է շրջափակման հետեւանքները հաղթահարելու հետ կապված խնդիրներով
Այս բաժնից
673 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
682 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ