3097 դիտում
21:44 29-11-2018
Ինձ բովանդակային առումով չեն քննադատել, իսկ այսօրվա իրավապահների աշխատանքը դատական ակտով է գնահատվելու. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ և Նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Գևորգ Կոստանյանը Tert.am-ի հետ զրույցում ամփոփել է օրենսդիր գործունեությունը, անդրադարձել կառավարության գործունեությանը իրավական մասով, խոսել նաև իրեն ուղղված քննադատությունների մասին:"
-[b]Պարո՛ն Կոստանյան, Ձեր օրենսդիր գործունեությունը հանգամանքների բերումով, կարճ տևեց, այնուամենայնիվ ինչպե՞ս կամփոփեք այն՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էիք:[/b]
-Ես, երբ նույն հանձնաժողովի անդամ էի, կամ նախագահը, և ընդհանրապես իմ խորհրդարանական գործունեության մեջ փորձել եմ առավելագույնս քաղաքական գործընթացների մեջ չներգրավվել: Դա պայմանավորված է եղել նաև նրանով, որ ես թեև ՀՀԿ խմբակցության անդամ եմ, բայց բազմիցս ասել եմ, որ ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել:
Դա ինձ համար եղել է կարևոր, որպեսզի ես կարողանամ անկաշկանդ արտահայտեմ իմ դիրքորոշումը, որ իրականացնեմ հենց մասնագիտական գործունեություն:
Եթե ես լինեի կուսակցության անդամ, ես մեխանիկորեն պետք է կաշկանդված լինեի կուսակցության դիրքորոշմամբ, բայց քանի որ ես կուսակցական չէի, դա ինձ համար հնարավորություն էր ստեղծում, և դրա վառ ապացույցն այն էր, որ բազմաթիվ դեպքերում ես դեմ էի քվեարկում, նույն Պետաիրավական հանձնաժողովի նիստին բացասական եզրակացություն էի տալիս ՀՀԿ կառավարության կողմից ներկայացված նախագծերին, դա նաև խմբակցության ներսում որոշակի աղմուկ էր բարձրացնում, բայց կանոնը հետևյալն էր՝ այո՛, ես կուսակցական չեմ , այո՛, ես կաշկանդված չեմ կուսակցական շահով, հետևաբար նաև քաղաքական շահով և ինձ համար առաջնահերթը եղել է բացառապես մասնագիտական արժեքը, և ես բոլոր օրենքներին վերաբերել եմ հենց այդ կոնտեքտում, դրանից էլ բխող՝ ես որևէ կերպ չէի կարող ներգրավված լինել քաղաքական գործընթացների մեջ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/29/Kostanyan/2858581]այստեղ[/url]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
20:01 11-11-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ
2141 դիտում
11:17 08-07-2016
Մոսկվայում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հանդիպումը
Այս բաժնից
778 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է