211652_close_icon
views-count2939 դիտում article-date 23:45 29-11-2018

Մարվել և շրջանառության մեջ է դրվել 4 նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային

Նոյեմբերի 29-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց չորս նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայոց պատմություն. Երևանի հիմնադրման 2800-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Գեղաթերթիկի վրա ներկայացված է հատված մերօրյա Երևան քաղաքի գիշերային համայնապատկերից՝ Արարատ լեռան խորապատկերին: Նամականիշերի պատկերները ներկայացված են՝ ըստ ժամանակագրության. Էրեբունի քաղաքի պեղված հատակագիծը, Ամիրյան փողոցի մի հատված՝ լուսանկարված 1920-ական թվականներին, Երևանի երկաթուղային կայարանի շենքը և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր