12042 դիտում
14:33 29-11-2018
Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել
Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/956320.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Խոսք է գնացել պայմանագրային զինծառայողի մասին, որ երեք օր առաջ ձյան տակ էր մնացել: Ես վատ լուր ունեմ՝ զինվորին մահացած են գտել: Ես ցավակցություն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին և մտերիմներին»,- ասաց Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանի առաջարկով հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին զինծառայողի հիշատակը:
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: նոյեմբերի 28-ին, ժամը 06:55-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացրել:
Նմանատիպ նյութեր
23022 դիտում
16:06 06-12-2018
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած 23-ամյա պայմանագրային զինծառայողին գտել են մահացած. նա Թանահատից էր. armtimes.com
1110 դիտում
20:43 10-03-2015
Կամչատկայում փրկվել են ձնահյուսի տակ մնացած դպրոցականները
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
880 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1900 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է