Կամչատկայում փրկվել են ձնահյուսի տակ մնացած դպրոցականները
Կամչատկայում փրկվել են երեք դպրոցականներ, որոնք մնացել էին ձնահյուսի տակ: Երեխաները դահուկներով սահելիս են եղել «Դրուժբա» սարի լանջերին, երբ տեղի էր ունեցել ձնահոսքը:
Երեխաներից մեկը ձյան շերտի տակից կարողացել է ինքնուրույն դուրս գալ, մյուսին որոնողական աշխատանքների արդյունքում գտել են փրկարարները: Բուժզննումից հետո պարզվել է, որ երեխաները վնասվածքներ չունեն:
Երրորդ դպրոցականի որոնումները երեք ժամ են տեւել: Նրան հաջողվել է գտնել երկու մետր խորության վրա: Նա ցրտահարվել է, բայց կյանքին վտանգ չի սպառնում: