2478 դիտում
16:03 29-11-2018
Ոսկեհատ համայնքում կհիմնվի նորարական փորձացուցադրական այգի հայ-արգենտինական համագործակցության շրջանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակում Հայաստանում Արգենտինայի դեսպանության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ, կիրառելով Արգենտինայի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի փորձը, Ոսկեհատ համայնքում կհիմնվի ժամանակակից փորձացուցադրական այգի։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։
Գեղամ Գևորգյանը, իր խոսքում ողջունելով ծրագրի իրականացումը, կարևորել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի և դեսպանատան աշխատակիցներից ձևավորված համատեղ թիմի կողմից կատարված քրտնաջան աշխատանքը, որի արդյունքներն ամրագրվեցին պաշտոնական փաստաթղթի ստորագրությամբ։
«Այս ծրագիրը հնարավորություն կտա ֆերմերներին, ուսանողներին գործնականում տեսնել նորարարական տեխնոլոգիաների արդյունավետությունը, ինչը վստահություն կներշնչի գյուղատնտեսության մեջ ներդրումներ կատարելու և նոր, բարձրարժեք մշակաբույսեր կիրառելու համար։ Կարծում եմ՝ այս փորձը վարակիչ կլինի հետագայում այլ մարզերում ևս նման փորձացուցադրական այգիներ հիմնելու համար»,- հավելել է նախարարի պաշտոնակատարը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը պատրաստակամություն է հայտնել մասնակցել օրինակելի, լավագույն տեխնոլոգիաներով հագեցած այգու հիմնման աշխատանքներին՝ տրամադրելով Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գտնվող ուսումնափորձնական տնտեսությունից 2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամաս։ Ռեկտորի պաշտոնակատար Վարդան Ուռուտյանի խոսքով՝ նման համագործակցության շնորհիվ արդյունքները կբազմապատկվեն. ֆերմերները ոչ միայն կստանան խորհրդատվություն, կտեսնեն ու կծանոթանան գյուղատնտեսության նորագույն մեթոդներին, այլև ուսանողները և դասախոսները կներգրավվեն այդ աշխատանքներում։
Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեորգի Խաչատրյանն իր հերթին նշել է, որ այս քայլով հնարավորություն է ընձեռնվում առավել արդյունավետ տարածել նորարարական գիտելիքը, քանի որ մենք ոչ միայն նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկացվածության և գիտելիքի պակաս ունենք, այլև այդ գիտելիքն առավել արդյունավետ ուղիներով տարածելու կարիք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
14:22 09-11-2018
Արգենտինական պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանում ժամանակակից փորձացուցադրական տնտեսություն հիմնելու հարցը
4415 դիտում
14:35 11-10-2018
Աչաջուր համայնքում բացվել են Գյուղատնտեսական սպասարկման կենտրոն և Գինեգործական փորձացուցադրական արտադրամաս
1147 դիտում
20:30 23-01-2015
2015 թ.-ին Տավուշում կհիմնվի 50 հա նոր այգի
Այս բաժնից
523 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
691 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
562 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը