«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում շարունակվում են այգիների հիմնման աշխատանքները: Դրանք հիմնականում դեղձի, ընկույզի, նեկտարիտինի, սալորի և կեռասի այգիներ են:
2013 թվականի գարնանը Արճիսում հիմնվել են 4.5 հա դեղձի և նեկտարիտինի, իսկ 2014 թվականի գարնանը Պտղավանում՝ 3.8 հա ընկույզի այգիներ: 2015-ին նախատեսվում է մարզում հիմնել ևս 50 հա պտղատու այգի: Պտղավան համայնքում 10.0 հա հողատարածքի վրա ավարտվել են նախապատրաստական աշխատանքները՝ սալորի և կեռասենու այգիներ հիմնելու նպատակով:
Այժմ ուսումնասիրվում և ճշտվում են այլ համայնքներում հողերի հատկացումները՝ 40 հա նոր այգիների հիմնման նպատակով, հայտնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: