Զինծառայողները լիովին ազատ ընտրելու հնարավորություն ունեն. Արծրուն Հովհաննիսյան
Զինված ուժերի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին, ընձեռված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:
Անդրադառնալով զինծառայողների ընտրության վերաբերյալ հարցին՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում»: