4172 դիտում
15:37 29-11-2018
Կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները
Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը երրորդ խմբի հաշմանդամի համար (18000 դրամ) և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը (24000 դրամ), ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։
Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։ Ներկայումս ծերության նպաստի չափը կազմում է 16000 դրամ, 1-ին խմբի հաշմանդամի և հաշմանդամ երեխայի համար՝ 21500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 19000 դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16000 դրամ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 16000 դրամ։
Կարևորելով ընդունված որոշումը՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, և բոլորս պարտավորություն ունենք սոցիալապես խոցելի խմբերի առաջ: Պետք է լավագույն ջանքերը գործադրենք, որպեսզի այդ պարտավորությունը որքան հնարավոր է արժանապատիվ կերպով իրականացնենք»:
Նմանատիպ նյութեր
2860 դիտում
13:45 26-12-2019
«Իմ քայլի» նախաձեռնությունը մերժվեց. ուսանողի՝ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքի տարիքը չի բարձրանա
5219 դիտում
13:11 23-01-2020
ԱԺ-ն ընդունել է կերակրողին կորցնելու նպաստ ստացող ուսանողների տարիքային շեմը 26 դարձնելու օրինագիծը
6896 դիտում
23:00 26-11-2015
Ես երբեք չեմ մատնվի ծերության մինչև հոգիս չծերանա. լեգենդար երգչուհին այսօր դարձավ 76 տարեկան. տեսանյութ
Այս բաժնից
727 դիտում
12:39 13-01-2025
ԲԴԽ որոշմամբ՝ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվել է խիստ նկատողություն
886 դիտում
11:55 13-01-2025
Եռաբլnւրից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. ՔԿ