211652_close_icon
views-count21624 դիտում article-date 18:17 26-11-2018

Լոռեցիները, ովքեր տվել են Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթևոսյան և Սոս Սարգսյան, վստահ են, որ Արամի ընտրվելու դեպքում Լոռին գնալու է «դբա լավը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզում «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Արամ Խաչատրյանը իր քարոզարշավը Վանաձորում սկսեց Շառլ Ազանավուրի անվան մշակույթի պալատի մոտից: Լոռու մարզի, ինչպես նաև վանաձորցիների սերն ու հարգանքը վայելող, բարձր հեղինակություն ունեցող Ա. Խաչատրյանը, ով Լոռու մարզի փոխմարզպետն է, քարոզարշավի մեկնարկը սկսեց ավտերթով: Ավտոերթին մասնակցում էին ավելի քան 200 ավտոմեքենաներ, սակայն դրա թիվը շատ ավելին կլիներ, քանի որ թեկնածուն հորդորել էր իր համակիրներին ( իսկ դրա թիվը Լոռում մարզում մեծ է), որպեսզի քաղաքում խցանումներ տեղի չունենան և բավարարվեն այդքանով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բազմաթիվ վանաձորցիներ ասում էին, որ իրենց թեկնածուն Ա. Խաչատրյանն է: «Վստահ ենք, եթե նա ընտրվի ԱԺ պատգամավոր, ապա մեր ցավին դարման է լինելու: Մեր մատից փուշ է հանելու ու, իրոք, համոզվելու ենք, որ մարզում նրա և նրա թիմի առաջնորդությամբ լուծվելու են բազմաթիվ խնդիրներ, որոնք երկար տարիներ իրենց լուծումը չեն ստացել»: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր