133824 դիտում
17:04 22-04-2018
Լոռեցիները նորից ոտքի են ելել. «Մենք տվել ենք Թումանյան ու Մաթևոսյան, հավատում ենք Նիկոլի ու Սասունի արդար պայքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն մի քանի ժամ է՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում Լոռու մարզի ոստիկանության ծառայողները փակել են ճանապարհը և արգելում են, որպեսզի 300-ից ավելի քաղաքացիներ ժամանեն Երևան:
Իսկ նրանք ցանկանում են միանալ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին Սասուն Միքայելյանին և մյուս ձերբակալված անձանց ազատ արձակելու պահանջին:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեր պայքարն արդար է և մենք պայքարում ենք վաղվա լավ Հայաստան ունենալու համար ու վստահ ենք, որ թե՛ Նիկոլը, թե՛ Սասունը մեզ կործանման չեն տանի: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և թույլատրեն, որպեսզի մենք ազատ տեղաշարժվենք ու հասնենք Երևան:
Նիկոլի ու Սասունի կողմից առաջնորդված շարժումը վախճան չունի: Ոչ կալանքով, ոչ ծեծուջարդով այդ շարժումը չեն կարող մարել»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 189+
189+
Նմանատիպ նյութեր
23629 դիտում
09:52 02-05-2018
Լոռին նորից ոտքի է ելել. «Մեր պայքարն արդար է. ժողովրդի թեկնածուն չի կարող չհաղթել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)