ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Դատախազության օրվա առթիվ
                        Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Արցախի Հանրապետության դատախազության տոնը  մարդու և ազգի ազատության, արժանապատվության, իրավունքների վերականգնման  և արդար հաղթանակի  խոսուն վկայությունն է:
Այսուհետ ևս շարունակելով պահպանել ձևավորված համագործակցության բարենպաստ ավանդույթները՝ երկուստեք շարունակելու ենք համատեղ ուժերով դիմակայել բոլոր մարտահրավերներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու։ 
Մենք միահամուռ ուժերով պատրաստ ենք նվիրվել մեր ժողովրդի անվտանգությունը խաթարող հանցագործությունների բացահայտման գործին։ 
Կրկին շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դատախազության տոնը, Ձեզ և դատախազության յուրաքանչյուր աշխատակցի ցանկանում եմ բարօրություն և բարեկեցություն՝ շարունակելու Ձեր ազնիվ մարտական ծառայությունը հանուն Արցախի Հանրապետության:
[b]ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

