211652_close_icon
views-count3508 դիտում article-date 14:54 26-11-2018

Պորոշենկոն Ռուսաստանից պահանջել է վերադարձնել կալանված նավերն ու զինվորականներին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել Է Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինացի այն զինվորականներին ու նավերը, որոնց կալանել Է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը սահմանը խախտելու համար, տեղեկացնում Է «[url=https://www.armenpress.am/arm/news/955845.html]Արմենպրես[/url]»-ը: «Մենք պահանջում ենք շտապ կարգով նրանց հանձնել ուկրաինական կողմին եւ առաջին քայլն անել Ազովի ծովում ստեղծված իրադրության ապաԷսկալացման ուղղությամբ»,- հաղորդվում Է նախագահի կայքում: Պորոշենկոն նաեւ նշել Է, որ արագ արձագանք Է ակնկալում իր դիմումին: Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել: ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի եւ կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել Է զենք: Արդյունքում Սեւ ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն Էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված: Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել Է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք Է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր