Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային նվիրված մեկ նամականիշ
Նոյեմբերի 22-ին մարվել և շրջանառության մեջ է դրվել «Պոլսի «Ժամանակ» օրաթերթ» թեմային նվիրված մեկ նամականիշ:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Արզումանյանը, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Փոստային նամականիշի վրա պատկերված են «Ժամանակ» օրաթերթի հիմնադիրները՝ Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները: Նամականիշի վրա նաև ներկայացված է «Ժամանակ» օրաթերթի հին շենքը և լոգոտիպը:
Նամականիշն ունի 100 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 30.000 տպաքանակով:
«Ժամանակ» օրաթերթը Ստամբուլում լույս է տեսնում 1908 թվականի հոկտեմբերի 28-ից և առանց ընդհատումների շարունակում է տպագրվել մինչ օրս:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]