Հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով զգուշացում
Հայաստանում հանքարդյունաբերություն ոլորտում գործող 127 ընկերության ներկայացվել է ապառքների մասով համապատասխան զգուշացում` պարտականությունները կատարելու հետ կապված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նշեց, որ ընդհանուր առմամբ՝ ուսումնասիրվել են բոլոր այն թույլտվությունները, որոնք թույլ են տրվել այդ դաշտում:
«Արդեն վերականգնվել է 134 միլիոն դրամ: 28 ընկերություններից 23-ի նկատմամբ զգուշացումներ են ներկայացվել, իսկ հինգի՝ ընդերքի օգտագործման իրավունքները դադարեցվել են պարտավորությունները չկատարելու համար»,-ասաց Բաղրամյանը՝ չնշելով, թե որ ընկերությունների մասին է խոսքը: