7165 դիտում
16:45 21-11-2018
Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։ Հայաստանին հարևան երկրներից քսանյակ է մտել Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը (2018թ. հուլիս-սեպտեմբեր)
1. Վենեսուելա, 35,88%
2. Ալբանիա,32,48
3. Ալժիր,32,41
4. Բելառուս, 31,08
5. Հայաստան, 29,16
6. Ուկրաինա, 28,67
7. Մոլդովա, 28,64
8. Ադրբեջան, 26,67
9. Ղրղզստան, 25,80
10. Սերբիա, 25,38
11. Մավրիտանիա, 24,89
12. Ինդոնեզիա, 24,68
13. Ռումինիա, 24,56
14. Քաթար, 23,99
15. Ղազախստան, 23.93
16. Ֆիլիպիններ, 23,84
17. Լիտվա, 23,70
18. Ջիբութի, 23,70
19. Լատվիա, 23,09
20. Հոնդուրաս, 22,97
Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։
«Թեև համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս և ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։ Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, և հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր և անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը և գովազդային ծրագրերը։
Նմանատիպ նյութեր
13819 դիտում
14:56 08-08-2018
Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
1864 դիտում
12:47 14-11-2017
Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի. «Կասպերսկի Լաբորատորիա»
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան