211652_close_icon
views-count1864 դիտում article-date 12:47 14-11-2017

Հայաստանում յուրաքանչյուր 4-րդ օգտատիրոջ համակարգիչ ենթարկվել է համացանցից գրոհի փորձի. «Կասպերսկի Լաբորատորիա»

Հայաստանում համակարգիչների օգտատերերի գրեթե քառորդ մասը 2017թ. երրորդ եռամսյակի ընթացքում բախվել է համացանցում գրոհի ենթարկվելու վտանգին։ Այդ ցուցանիշով Հայաստանը չորրորդ տեղն է գրավել աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության փորձագետների վերլուծության արդյունքները։ Դրանց համաձայն՝ Հայաստանում օգտատերերի 23,74%-ը համացանցում բախվել են վնասաբեր ծրագրերի (Malware) կողմից գրոհի ենթարկվելու փորձերին։ «Հայաստանում համացանցի սրընթաց տարածումը նոր մարտահրավերներ է բերում օգտատերերի համար։ Ներկայացված ցուցանիշը վերաբերում է հակավիրուսային ծրագրով պաշտպանված օգտատերերին։ Եթե հաշվի առնենք, որ մեր երկրում դեռևս պատշաճ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարող ենք մեծ հավանականությամբ նշել, որ Համացանցից եկող սպառնալիքներին ամեն օր ենթարկվող օգտատերերի թիվը շատ ավելի մեծ է»,- մեկնաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Երկիր գրոհի ենթարկված օգտատերերի % 1Բելառուս 27,35 2Ալժիր 24,23 3Ռուսաստան 23,91 4Հայաստան 23,74 5Մոլդովա 23,61 6Հունաստան 21,48 7Ադրբեջան 21,14 8Ղրղզստան 20,83 9Ուզբեկստան 20,24 10Ալբանիա 20,10 11Ուկրաինա 19,82 12 Ղազախստան 19,55 13Ֆրանսիա 18,94 14Վենեսուելա 18,68 15Բրազիլիա 18,01 16Պորտուգալիա 17,93 17Վիետնամ 17,81 18Տաջիկստան 17,63 19Վրաստան 17,50 20Հնդկաստան 17,43 Համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման ռիսկը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները յուրաքանչյուր երկրի համար հաշվել են ընկերության հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ այս տարվա հուլիս-սեպտեմբերին համացանցային հակավիրուսը վնասաբեր ծրագրի թափանցման վտանգի ազդանշան է տվել։ Ստացված տվյալներն այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշն են, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 16,61%-ն այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի համացանցային գրոհի։ [b]«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր