5775 դիտում
00:05 21-11-2018
Լրատվամիջոցները հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները
Թուրքական լրատվամիջոցների տիրապետության տակ են հայտնվել Սատմբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում The Washington Post-ի սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պահը ֆիքսած ձայնագրությունները:
Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, ձայնագրություններից հետևում է, որ լրագրողին բռնել են վիզային բաժանմունքում:
«Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս», - ըստ աղբյուրի՝ գոռում էր Խաշոգջին:
Հայտնի է, որ թուրք իրավապահները ձայնագրության մեջ կարողացել են առանձնացնել հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մութրեբի ձայնը, որը պարբերաբար ուղեկցել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին:
«Դավաճան: Դու պատասխանատվության կենթարկվես», - ասել է նա:
Նույն ձայնը լսվում է նաև մյուս բաժանմունքում տեղի ունեցած խոսակցությունում, որտեղ տեղակայված է հյուպատոսի աշխատասենյակը: Այնտեղից 19 հեռախոսազանգ է արվել, որոնք ընթացքում Աբդուլազիզ Մութրեբը շփվել է գահաժառանգ արքայազնի խորհրդականի հետ: Առաջին զանգն արվել է Խաշոգջիի՝ հյուպատոսություն մտնելուց 13 րոպե անց:
Ինչպես հաղորդվում է, 7 րոպե տևողությամբ ձայնագրության ընթացքում փոխհրաձգություն է լսվում Խաշոգջիի և 4 մարդու միջև, որոնք ժամանել էին թագավորությունից լրագրողի հետ հանդիպելու համար:
Ըստ աղբյուրի՝ ձայնագրության մեջ նաև ֆիզիկական բախման, ծեծի և կտտանքների ձայներ են լսվում, որից 11 րոպե անց լռություն է տիրում: Քննիչների կարծիքով՝ սպանության մասնակիցներն այդ պահին ռադիոհաճախականության խոչընդոտող տատանումներ են միացրել, այնուհետև կոտրել են վերահսկման տեսախցիկները:
Լրագրողի սպանությունից 20 րոպե անց Թուրքիա ժամանած խմբի անդամներից մեկին հագցրել են Խաշոգջիի հանդերձները, որոնցով նա դուրս է եկել հյուպատոսության տարածքից:
«Սարսափելի է հագնել այն մարդու հագուստը, որին մենք սպանել ենք 20 րոպե առաջ», - արտասանել է նա՝ բոլոքելով, որ կոշիկներն իր համար փոքր են:
Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հյուպատոսություն էր ժամանել հոկտեմբերի 2-ին, ինչից օրեր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են վերջինիս սպանության փաստը, սակայն հերքել են գահաժառանգ արքայազնի մեղավորությունը:
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
23:29 22-11-2018
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը սաուդացի լրագրողի սպանության գործով ձայնագրություն ունի
4576 դիտում
20:05 09-04-2014
Աղմկահարույց ձայնագրության մանրամասները. ինչո՞ւ էր ծեծի ենթարկվածը նախօրոք միացրել ձայնագրիչը. տեսանյութ
Այս բաժնից
1000 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
646 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
667 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին