4579 դիտում
20:05 09-04-2014
Աղմկահարույց ձայնագրության մանրամասները. ինչո՞ւ էր ծեծի ենթարկվածը նախօրոք միացրել ձայնագրիչը. տեսանյութ
Արդարադատության նախարարության աղմկահարույց բացահայտման հեղինակ ու հերոս Արման Գասպարյանն ընդամենը 3 ամիս առաջ է վերադարձել` 2001-ից ընտանիքի հետ ապրում էր Լեհաստանում ու զբաղվում առեւտրով: Ինտերնետով ծանոթացել է ապագա կնոջ հետ, եկել Հայաստան ու ամուսնացել: Հայաստան տեղափոխվելուց հետո Արմանը մեկ անգամ իր մեքենայով գողության համար դատապարտված, այնուհետեւ պայմանականով ազատ արձակված ընկերոջը ուղեկցում է ՔԿՎ այլընտրանքային բաժին, ամեն բան ընթանում է ինչպես կարգն է: Միջադեպը տեղի է ունենում երկրորդ այցելության ժամանակ: Ի՞նչ էր տեղի ունեցել ձայնագրությունից առաջ եւ ինչո՞ւ էին Արդարադատության նախարարության պաշտոնյաները ծեծի ենթարկել նրան:
Լեզվակռվից կամ բանավեճից անմիջապես հետո Արմանն ու ընկերոջ կինը իջնում են ներքեւ ու նստում մեքենան: Քիչ անց զանգում է ընկերն ու ասում, որ արագ բարձրանա վերեւ` իրեն սպասում են: Արմանը անմիջապես միացնում է հեռախոսի ձայնագրիչն ու քայլում վերեւ: Հենց սենյակ մտնելուց երկու բլից հարց ու պատասխանից հետո բռունցքով հարձակվում են նրա վրա: ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները դադարեցվել են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/25829]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5775 դիտում
00:05 21-11-2018
Լրատվամիջոցները հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
718 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը