12819 դիտում
23:19 20-11-2018
Մոսկվայի դատարանն Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի
Մոսկվայի դատարանը ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային դատապարտել է 250 ժամվա հարկադիր աշխատանքի՝ անձնական կյանքի գաղտնիքների հրապարակման համար հոդվածով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բացի այդ, դատարանը որոշել է, որ Ռոմանովսկայան նախկին ամուսնուն պետք է 200 000 ռուբլի վճարի՝ բարոյական վնաս պատճառելու համար։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրեն մեղավոր չի համարում։
Հետաքննության վարկածով՝ նախկին կինը թաքնված տեսախցիկ է տեղադրել Ջիգարխանյանի աշխատասենյակում ու տեսանյութերը տրամադրել է հայտնի թոք-շոուներից մեկին։ Տեսախցիկը կես տարի աշխատել է։
Դատավորը մի քանի անգամ Ջիգարխանյանին դատարան է կանչել, որպեսզի նրա ցուցմունքները ևս լսեն, սակայն դերասանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկայանալ։
Նմանատիպ նյութեր
3840 դիտում
23:16 19-02-2019
Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
12362 դիտում
19:24 16-06-2019
Հրապարակվել է Արմեն Ջիգարխանյանի կնոջը ծեծի ենթարկելու տեսանյութը
1464 դիտում
16:34 14-11-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
643 դիտում
15:35 23-11-2024
ՌԴ-ն ՀԱՊԿ-ում կքննարկի հեռահար զինատեսակներով իրեն հարվածների թեման
676 դիտում
13:24 23-11-2024
Թրամփը Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին առաջադրել է ֆինանսների նախարար
832 դիտում
12:48 23-11-2024
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր