Բակո Սահակյանն ամերիկահայ բարերար Վահան Շամլյանի հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 19-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Վահան Շամլյանի և նրա խորհրդական Վահագն Բզնունու հետ:
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, պաշտոնատար այլ անձինք: