35505 դիտում
23:36 19-11-2018
Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում թալանել են Սևանի գաղութի հատուկ բաժնի պետի Opel-ը, ՓԲԸ գլխավոր տնօրենի Volkswagen Touareg-ը և 21-ամյա երիտասարդի Porsche Cayenne-ը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Երևանում ավտոմեքենաների մի քանի գողության դեպքեր են տեղի ունեցել: Արաբկիր վարչական շրջանում՝ Ն. Զարյան փողոցի 24/ա շենքի բամկում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նույն փողոցի բնակիչ, 21-ամյա Սահակ Քոսյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ՏA 001 AK համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Նշված գողության փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նույն օրը Շենգավիթ վարչական շրջանում անհայտ անձը կամ անձինք Արտաշիսյան փողոցի թիվ 41 շենքի բակում կոտրել են Երևան քաղաղքի Նիզամի փողոցի բնակիչ, 34-ամյա Արտյոմ Կարապետյանին պատկանող Opel մակնիշի 34 QC 362 համարիշի ավտոմեքենայի սրահից կողացել են պայուսակը, որի մեջ եղել են բանալիներ և վարսահարդարիչ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը աշխատում է ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան քրեակատարողական հիմնարկում»՝ որպես բաժնի պետ:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Երեկ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 58-ամյա Հրաչյա Հարությունյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շենքի բակում կայանված իր կողմից շահագործվող Volkswagen Touareg մակնիշի 011 DD 10 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ, Հարությունյանը աշխատում է «Սագամար» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրեն:
Գողության այս փաստով էլ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
18646 դիտում
20:09 08-09-2019
Երկու օրում Երևանում թալանվել են մի քանի Porsche Cayenne-ներ, Volkswagen Touareg-ներ, Lexus-ներ և այլ ավտոմեքենաներ