Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում տեղի կունենա ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը
                        Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10-ին,  Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում տեղի է  ունենալու ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր  արարողությունը:
Ամերիկահայ բարերար Գուրգեն  Ասատուրյանի հովանավորությամբ Ավան  համայնքում՝ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, գտնվող մասնաշենքը կապիտալ  վերանորոգվել է՝ 300-500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանային  համալիր ստեղծելու նպատակով:  Հանրակացարանը կառուցվել  է ԵՊՀ-ին կտակված  գումարի և ԵՊՀ միջոցների հաշվին:
Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

