51313 դիտում
22:45 13-11-2018
Կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը օպերատիվորեն արձագանքեց Վայոց Ձորի մարզի բնակիչների բարձրացված խնդրին. կարծես թե սայլը տեղից շարժվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նոյեմբերի 9–ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վայոց Ձորի մարզի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իրենց դժգոհությունն էին հայտնում Վայքի վարչական տարածքում ամիսներ շարունակ բարձիթողի մատնված փլուզված ճանապարհի մասին:
Հրապարակումից անմիջապես հետո Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգարդությամբ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Վայոց Ձորի մարզ էին ժամանել «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները ՝ գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ:
Տեղում ուսումնասիրելով խնդիրը, այնուհետև լսելով բնակիչներին և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի խոսքը, «Հայավտոճանի» տնօրենը տեղում խորհրդակցեց նաև Վայքի Ճանշինի տնօրենի և ճանապարհը վերանորոգող մրցույթում հաղթած կազմակերպության ղեկավարի հետ, ինչի արդյունքում որոշվեց, որ մինչև դեկտեմբերի 27-ը ճանապարհը կվերանորոգվի:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/09/1109744/]հայտնել [/url]էինք, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ հատվածում՝ Վայք քաղաքի վարչական տարածքում, արդեն մի քանի ամիս է՝ ճանապարհը դարձել է վարորդների համար իսկական պատուհաս:
Նոյեմբերի 9-ին ֆոտոլրագրողի հետ զրույցում այդ ճանապարհի մոտ հավաքված քաղաքացիները իրենց մտահոգությունն էին հայտել՝ ասելով. «10 ամսից ավելի է՝ էս ճանապարհը վերանորոգողների կողմից անտերության է մատնվել: Ո՛չ Կապի ու տրանսպորտի նախարարությունը, ո՛չ Հայավտոճան ընկերությունը չեն մտածում խնդիրը կարգավորեն: Առանց չափազանցության, այս հատվածում ամեն օր տեղի են ունենում 3-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ճանապարհի ամրացման ու լայնացման նպատակով Վայքի ճանշինը հայտարարված մրցույթում շահեց ու մարդիկ ջիգյարով, սրտացավ մոտեցում ցուցաբերելով, սկսեցին կապիտալ հենապատի վերակառուցման ու ճանապարհի լայնացման աշխատանքներ: Հիմնական գործը Վայքի ճանշինականները արել էին, սակայն, չգիտես ինչու, Կապի և տրանսպորտի նախկին նախարար Աշոտ Հակոբյանի գրչի թեթև հարվածով որոշում կայացվեց, որ պետք է Վայքի ճանշինը չկատարի այդ աշխատանքները ու հայտարարվեց նոր մրցույթ:
Մեր տեղեկություններով՝ մրցույթում շահող անձը արդեն մի քանի ամիս է՝ մատը մատին չի խփում: Եթե Վայքի ճանշինի աշխատակիցները անհրաժեշտ անվտանգության, լուսավորության խնդիրները չլուծեն, իսկ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները գիշերային հերթափոխ չկատարեն Վայքի ոստիկանների հետ, ապա չեք հասցնի հաշվեք գիշերային վթարների թիվը: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում էր Սյունիքի մարզ, ուզում էինք ճանապարհը փակեինք, որպեսզի վարչապետը այստեղով անցնելով անձամբ տեսներ, թե ինչպիսի բարձիթողի վիճակում են աշխատում Կապի և տրանսպորտի նախարարության ու Հայավտոճանի աշխատակիցները, սակայն մարզպետարանից մեզ ասացին, որ վարչապետը խնդրին արդեն տեղյակ է, իսկ հետո պարզեցինք, որ մարզպետարանի այդ կաբինետային չինովնիկները մեզ խաբել են: Հիմա մեր հույսը վարչապետն է, ոչ թե Կապի և տրանսպորտի նախարարն ու Հայվատճանի տնօրենը: Կապի նախարարը թամամ չգիտի, թե քանի օր ունի փետրվարը, ուր մնաց իմանա, թե ինչ է կատարվում ճանապարհի այս հատվածում: Առաջիկայում ձմեռ է ու եղանակային ցուրտ պայմաններում վարորդները ապահովագրված չեն լինի այս հատվածով անցնելիս: Ձյունը դնելու է ու վթարն ապահովված է: Եթե կարճ ժամանակում պատասխանատուները խնդիրը չլուծեն, ապա հետագա վթարների ողջ պատասխանատվությունը ընկնելու է նրանց վրա: Ուզում ենք մեր կողմից բարձրացված խնդրին տեղեկանա վարչապետը ու վստահ ենք՝ խնդիրը օրերի ընթացքում կլուծվի»:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+