4480 դիտում
22:14 10-11-2018
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանը մեդալային հաշվարկում 7-րդն էր
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:
2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր 8 ծանրորդ: Կանանց հավաքականի կազմում էին Իզաբելլա Յալյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Արփինե Դալալյանը (87 կգ), իսկ տղամարդկանց հավաքականում՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ ) և Գոռ Մինասյանը (109+):
Հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճեցին ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրին 7-րդ հորիզոնականը: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/09/1109723/]դարձել է[/url] աշխարհի չեմպիոն:
Հավելենք, որ մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի ընտրանին է՝ 53 մեդալ (20 ոսկե, 23 արծաթե և 10 բրոնզե): Երկրորդ հորիզոնականում 17 մեդալով Թաիլանդի հավաքականն է (9 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հյուսիսային Կորեան` 12 մեդալ (5 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե), հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2018/11/10/ashgabat-medals/928398]Armsport.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
2680 դիտում
22:59 30-06-2019
Մինսկ-2019. Հայաստանը 11-րդն է մեդալային հաշվարկում
3032 դիտում
14:05 26-10-2022
Հայաստանը լավագույնն է Եվրոպայում մեդալային հաշվարկում՝ ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ-ի արդյունքներով
2412 դիտում
14:42 01-08-2021
Մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի հավաքականն է․ Տոկիո 2020