Մահացել է հայտնի դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը
60 տարեկանում մահացել է դերասան, երգիծաբան Լևոն Մուրադյանը։ Պատճառը սրտի կանգն է եղել։
Դերասանի մահվան մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Լևոն Մուրադյանի գործընկեր, դերասան Արթուր Բարսեղյանը: «Աստված հոգիդ լուսավորի մեր լավ ընկեր: Բառերը քիչ են բնորոշելու մարդ տեսակդ։ Հանգչես խաղաղությամբ»,-գրել է նա:
Լևոն Մուրադյանը շատերին հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալում խաղացած դերով: Նա հայտնի դերեր ունի նաև թատրոնում: