211652_close_icon
views-count3196 դիտում article-date 16:25 07-11-2018

Նոյեմբերի 9-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ

Սույն թվականի նոյեմբերի 9-ին՝ 9:30, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ, Ալեք մանուկյան 1) տեղի է ունենալու ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Միջոցառմանը ներկա են գտնվելու և ելույթով հանդես են գալու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջույնի ուղերձ են հղելու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաև տեղական և արտասահմանյան գործընկեր կառույցների ղեկավարները: Արևելագիտության ֆալկուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հանդես է գալու ֆակուլտետի պատմությանը և արդի խնդիրներին նվիրված հոբելյանական զեկուցմամբ, որի շրջանակներում ներկայացնելու է ֆակուլտետի անցած ուղին, ներկա ձեռքբերումները, հայտնի շրջանավարտներին և գործունեության հիմնական ոլորտները: Հանդիսավոր նիստի ավարտից հետո մեկնարկելու է Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսը (ACOS’18), որը տևելու է 2 օր՝ նոյեմբերի 9-10: Կոնգրեսը նվիրված է ֆակուլտետի 50-ամյակին և Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին: Լինելու են շուրջ յոթ տասնյակ գիտական զեկուցումներ՝ նվիրված Մերձավոր Արևելքի պատմությանը, արևելյան լեզուներին, գրականությանը, մշակույթին, իսլամին: Կոնգրեսին մասնակցում են շուրջ երեք տասնյակ գիտնականներ արտասահմանից (ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա, Մերձավոր Արևելք): Հայկական արևելագիտական առաջին միջազգային կոնգրեսի պաշտոնական կայքի հղումը՝ [url=https://acos2018.wordpress.com/]այստեղ[/url]։

Նմանատիպ նյութեր