1561 դիտում
11:58 07-11-2018
Առողջապահության նախարարության ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով
ՀՀ առողջապահության նախարարության ծախսերը հաջորդ տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է ավելացնել: Միջոցների զգալի մասն ուղղվելու է առաջնային օղակի դերի բարձրացմանն ու ծառայություների որակի բարելավմանը:
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով նախատեսվում է առողջապահության նախարարությանը հատկացնել 88.6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Այն կազմում է պետական բյուջեի 5.4 տոկոսը, իսկ ՀՆԱ-ի՝ մոտ 1.30 տոկոսը: Այս տարվա նկատմամբ ծախսերն ավելանալու են 8.1 մլրդ դրամով կամ 10.1 տոկոսով՝ առանց վարկային և դրամաշնորհային միջոցների: Այդ միջոցները հաջորդ տարի նվազելու են 2.1 մլրդ դրամով, ծախսերը կավելանան 10.2 մլրդ դրամով»,-նշց նախարարը:
Նրա խոսքով՝ եկող տարի առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայություների կատարելագործմանը, հիվանդությունների կանխարգելմանը, առողջ կենսակերպի համար պայմանների ստեղծմանը: Պետության առաջնահերթություններից են լինելու առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության, վերարտադրողական ծառայությունների ապահովման խնդիրները: Դրամական միջոցներն ուղղվելու են առողջության առաջնային պահպանման, հանրային առողջության պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, սոցիալապես ապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության, ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական ծառայությունների ապահովման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
2146 դիտում
11:13 28-04-2016
Պաշտոնական գործողումների ծախսերն ավելանալու են. «Ժամանակ»
1917 դիտում
16:48 03-11-2018
Ազգային ժողովի հաջորդ տարվա բյուջետային միջոցները ավելանալու են 399 մլն դրամով
1111 դիտում
11:21 06-11-2023
Առողջապահության ոլորտին հատկացվող գումարը 14 տոկոսով ավելանալու է․ ֆիննախ
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»