3909 դիտում
20:12 05-11-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահին
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին։
Զրուցակիցները քննարկել են համատեղ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Պետնախարարի առաջարկով Դ․ Անանյանը ներկայացրել է ՀՀ-ում ընթացող հարկային օրենսգրքի փոփոխությունները, ոլորտի միջնաժամկետ և հեռաժամկետ զարգացման տեսլականը՝ կարևորելով այն պարագան, որ երևանյան առավել մատչելի և օպտիմալ փորձից կարող է օգտվել նաև Ստեփանակերտը։ Քննարկվել են նաև հարկային ոլորտում էլեկտրոնային համակարգերի ներդրման, դրանց սինխրոնիզացման և նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների մոտալուտ կիրառման հարցերը։ Հանդիպման ժամանակ Գ․ Մարտիրոսյանը հյուրին տեղեկացրել է 2019 թ․ հունվարի 1-ից Արցախի ֆինանսների նախարարության հսկիչ կետերի արդիականացման ծրագրի մասին։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։
Հանդիպումից հետո Գ․ Մարտիրոսյանն ու Դ․ Անանյանն այցելել են «Թումո-Ստեփանակերտ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին, աշակերտների աշխատանքային առօրյային, զրուցել վերջիններիս հետ։ Հընթացս աշխատանքային շրջայցի՝ պետնախարար Գ․ Մարտիրոսյանը կենտրոնի ղեկավար Հայկ Աբգարյանի հետ զրուցել է շենքային պայմանների մասին, հավելյալ աշակերտախմբի ընդունման դեպքում հայտնել կառավարության օժանդակության պատրաստակամության մասին։
Այցի վերջում հյուրերը հիշատակի լուսանկար են ունեցել աշակերտների հետ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4128 դիտում
15:39 30-06-2018
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին
4914 դիտում
10:13 08-10-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ
Այս բաժնից
724 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
607 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
412 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը