Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն այցելել է պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց է կատարել Ասկերանի շրջանում գտնվող պետական և մասնավոր մի շարք տնտեսություններ:
Պետական նախարարը նախ այցելել է գյուղատնտեսության նախարարության ենթակայությամբ գործող «Տոհմային կայան» ՓԲԸ, որտեղ շրջայց է կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին: Նա մասնավորապես հետաքրքրվել է կաթի մթերման ծավալներով, տեղական նախրի բարելավման ծրագրի շրջանակում հորթերի, ցուլերի ու երինջների տրամադրմամբ, ինչպես նաև առկա խնդիրներով և արել մի շարք դիտարկումներ: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ պետական միջոցներով արդի չափանիշներին համապատասխան կառուցված տոհմային կայանը հանրապետության անասնապահության զարգացման համար պետք է կարևոր կենտրոն դառնա, որտեղ, օրինակ, գործնական գիտելիքներ ձեռք կբերեն բուհերի համապատասխան մասնագիտությունների գծով սովորող ուսանողները:
Պետնախարարի հաջորդ այցը եղել է «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի չորանոցային տնտեսություն, որտեղ ներկայացվել են բերքի ընդունման ծավալներն ու դրա օրական մշակման հնարավորությունները: Գ. Մարտիրոսյանը կարևորել է չորանոցային տնտեսության գործառույթներն՝ ընդգծելով որ Արցախի գյուղատնտեսության մեջ որոշ նոր մշակաբույսերի մշակման գործում այն խթանում է
3+
4899 դիտում
20:12 05-11-2018
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ ՊԵԿ նախագահին
5256 դիտում
15:39 30-06-2018
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին
1462 դիտում
17:25 22-10-2026
Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը
1708 դիտում
23:44 21-10-2026
Թուրքիայում գրանցվել է օտարերկրյա ներդրումների արտահոսքի ռեկորդ
1663 դիտում
23:05 21-10-2026
Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել