«Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորվածին տեսակցության եկած քաղաքացու մոտ զննությամբ հայտնաբերվել է կոնյակ
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Վ. Պ.-ին և հայտնաբերել գոտկատեղում թաքցված գործարանային արտադրության 0,25 լիտր տարողությամբ երեք շիշ կոնյակ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: