3391 դիտում
09:30 03-11-2018
Մերիլանդի նահանգային խորհուրդը կարող է ունենալ իր առաջին ամերիկահայ օրենսդիրը․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի ընտրություններին են մասնակցում մի շարք ամերիկահայեր: Լորիկ Չարքուդյանն իր թեկնածությունն է առաջադրել Մերիլենդ նահանգի խորհրդի անդամ դառնալու համար: Նա «[url=https://www.amerikayidzayn.com/a/4640705.html]Ամերիկայի Ձայնի[/url]» հետ կիսվել է քարոզարշավի մասին իր տպավորություններով
ԱՄՆ-ի գալիք ընտրություններում նկատելի է ամերիկահայ թեկնածունեի լայն ցանկ: Հայազգի թեկնածուները քարոզարշավ են իրականցնում տարբեր մակարդակներում կոնգրեսական, նահանգային և տեղական ընտրություններում:
Ամերիկահայ Լորիկ Չարքուդյանը հունիսին հաջողությամբ հաղթահարել է նախնական ընտրությունների փուլը և դարձել դեմոկրատական կուսակցության թեկնածու՝ Մերիլենդի նահանգային խորհրդի անդամ դառնալու համար: Նրա քաղաքական օրակարգի գլխավոր նպատակը սոցիալական արդարության է և հասարակության բոլոր խավերի խնդիրների քաղաքական օրակարգում ներառումը:
«Իմ քարոզարշավի հիմքում ընկած է Մերիլանդ նահանգում արդարության և ներառողականության մեծացումը »,- ասում է Չարքուդյանը:
Երկար տարիներ աշխատելով սոցիալական արդարության ոլորտում՝ նա կարևորում է այնպիսի համակարգը, որը լսելի կդարձնի սոցիալական բոլոր շերտերի բարձրաձայնած խնդիրները և չի անտեսի ամենախոցելի խավերին:
Չարքուդյանն ընդգծում է, որ իր ընտրվելու պարագայում իր առաջնահերթությունները կհանդիսանան սոցիալական, տնտեսական, բնապահպանական, իրավական արդարության հաստատման հետ կապված հարցերը:
Իր ընտրատարածքի բնակչության հիմնախնդիրներին ավելի մոտ ծանոթանալու համար Չարքուդյանը կարևորում է քարոզարշավի ընթացքում անմիջական շփումներն ընտրողների հետ: Նա այս ընթացքում այցելել է Մերիլենդի 20-րդ ընտրաշրջանի շուրջ 12 հազար ընտանիքներ՝ հանդիպելով բազմաթիվ ընտրողների հետ: Ավանդաբար դեմոկրատների օգտին քվեարկող այս ընտրաշրջանի բնակիչների թիվը կազմում է մոտ 115 հազար մարդ:
«Քարոզարշավն ու մարդկանց հետ անմիջական շփումն այս ողջ գործընթացի չափազանց կարևոր մասն է: Այն թույլ է տալիս անձնական կապ հաստատել ընտրողների հետ, լսել նրանց պատմություններն ու մտահոգությունները»,- ընդգծում է Չարքուդյանը:
Թեկնածու Չարքուդյանը պատմում է, որ քարոզարշավի ընթացքում հաճախ անդրադարձել է իր հայկական արմատներին:
«Ընտրվելու դեպքում, ես կլինեմ առաջին ամերիկահայ օրենսդիրը Մերիլանդի նահանգային խորհուրդում: Քարոզարշավի ժամանակ, երբ թակում էի մարդկանց դռները, ընտրողները հաճախ ուշադրություն էին դարձնում իմ հայկական ազգանվան վրա՝ փորձելով ճշտել, թե որտեղից է այն ծագում: Շատ մարդիկ տեղեկացված չէին Հայաստանի ու մեր պատմության մասին: Եվ ես պատմում էի իրենց մեր մշակույթի, պատմության և իհարկե խոհանոցի մասին»,- նշում է Չարքուդյանը:
Նրա նախնիները ցեղասպանություն վերապրած ներգաղթյալներ են: Չարքուդյանն ընդգծում է, որ մեծացել է այս մարդկանց պատմությունները լսելով, որի շնորհիվ սկսել է գիտակցել, թե որքան կարևոր է այս երկրում հասկանալ ներգաղթյալների փորձը:
«Իմ ողջ փիլիսոփայությունը և խնդիրներին մոտենալու ձևը իմ ընտանիքի ազդեցության արդյունք է»,- ասում է նա։
Թեկնածուն երախտապարտ է իր ընտանիքի անդամներին, ովքեր համբերությամբ իր հետ անցնում են այս դժվարին ուղին՝ օգնելով ու աջակցելով իր քարոզարշավին: Նրա երեխաների հետ մեկտեղ քարոզարշավին են մասնակցում Լորիկ Չարքուդյանի ծնողները, ովքեր հատուկ այդ առիթով ժամանել են Բոստոնից:
«Ընտանիքս իմ ամենամեծ հենարանն է, իմ բախտը բերել է», - ասում է Չարքուդյանը:
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
16:58 04-11-2018
ԱՄՆ Մերիլանդի նահանգային խորհուրդը կարող է ունենալ իր առաջին ամերիկահայ օրենսդիրը. Ամերիկայի Ձայն
2531 դիտում
08:55 19-09-2018
Ամերիկահայերը մասնակցում են ԱՄՆ-ի դաշնային, նահանգային ու տեղական ընտրություններին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը